հետ

Նորություններ

Միֆեր և իրականություն Ամուլսարի մասին
Միֆեր և իրականություն Ամուլսարի մասին 17-09-2015 Մի քանի ամիս առաջ հրապարակված հոդվածում անդրադարձել եմ հանքարդյունաբերության ոլորտի միֆերին: Այսօր կցանկանայի կենտրոնանալ մասնավորապես Ամուլսարի վրա, նախ՝ առանձնացնելով միֆերը մտահոգություններից: Տարիներ շարունակ բազմաթիվ հարցերի պատասխաններ տրվել են տարբեր հարթակներում եւ հիմնավոր մտահոգություններ ունեցողներից շատերին գոհացրել են պատասխանները: Սա բնավ չի նշանակում, որ որեւէ նոր հարց չպետք է առաջանա: Ցանկացած մտահոգություն պետք է պատշաճ պատասխան ստանա: Սակայն, երբ սպառիչ պատասխաններ ստացած նույն անհիմն պնդումները շարունակում են շրջանառվել, դրանք դադարում են մտահոգություն լինել եւ վերածվում են միֆերի: Այս տարիներին միֆերն այնքան շատ էին եւ այնքան արագ էին փոխվում, որ հնարավոր չէ դրանք ներառել մեկ հոդվածում: Դրանցից մի քանիսից հետզհետե հրաժարվեցին նաեւ հեղինակները: Մի քանիսը դեռեւս շրջանառվում են եւ այսօր կառաձնացնեմ մի մասը:
Նոր նախաձեռնություն Ջերմուկում
Նոր նախաձեռնություն Ջերմուկում 07-09-2015 Պոլիեթիլենային թափոնները բնապահպանական լուրջ խնդիրների առիթ կարող են դառնալ, քանի որ դրանք չեն քայքայվում բնական պայմաններում: Պլաստիկե և պոլիեթիլենային աղբը պետք է հնարավորինս հավաքել և մեկուսացնել՝ վերամշակման նպատակով: Ցավոք, Հայաստանում դա տարածված գործելակերպ չէ: 2015թ.-ի մարտից Գեոթիմ ՓԲԸ-ի աջակցությամբ Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան միջնակարգ դպրոցում մեկնարկեց ծրագիրը:
Ինչու՞ է Գեոթիմը սոցիալական ներդրումներ անում՝ մինչ շահույթ ստանալը
Ինչու՞ է Գեոթիմը սոցիալական ներդրումներ անում՝ մինչ շահույթ ստանալը 26-08-2015 Հարցազրույց Գեոթիմ ՓԲԸ տնօրեն Հայկ Ալոյանի հետ
ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը այցելեցին Ամուլսար
ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը այցելեցին Ամուլսար 19-08-2015 Օգոստոսի 15-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը այցելեցին Լիդիան Ինթերնեյշնլ ընկերության Ամուլսարի ծրագրի տարածք, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի և Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ: Նրանք շրջայց կատարեցին Ամուլսարի ոսկու ծրագրի տարածքում Լիդիանի դուստր ընկերության՝ Գեոթիմ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի ուղեկցությամբ:
Ամուլսարի ծրագիր: Հարց և պատասխան
Ամուլսարի ծրագիր: Հարց և պատասխան 18-08-2015 Ամուլսարի հնարավոր բնապահպանական և սոցիալական ռսիկերը հայտնաբերելու և կանխարգելիչ և մեղմացուցիչ միջոցառումների առաջարկների վրա աշխատել են ավելի քան 50 միջազգային և տեղական գիտնականներ և մասնագիտական կազմակերպություններ: ԲՍԱԳ-ը հրապարակվել է մայիսի 27-ին և հասանելի է Գեոթիմի և Լիդիանի կայքում:
Գեոթիմի քննարկումները բաց են բոլոր շահագրգիռ կողմերի համար
Գեոթիմի քննարկումները բաց են բոլոր շահագրգիռ կողմերի համար 18-08-2015 Լիդիան ինթերնեյշնլի դուստր ընկերությունը՝ Գեոթիմ ՓԲԸ-ն ուրախ է տեղեկացնել, որ Ամուլսարի հարակից համայնքներում՝ Գնդեվազում, Սարավանում, Գորայքում ինչպես նաև Ջերմուկ քաղաքում կայացել են Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) շուրջ մի շարք հանդիպումներ և խորհրդակցություններ: Հանդիպումները բազմաթիվ մասնակիցներին հնարավորություն ընձեռեցին կառուցողական երկխոսության համար: Առանձին հանդիպումներ առանձին հարցրերի վերաբերյալ տեղի կունենան ըստ համայնքների ներկայացուցիչների խնդրանքի:
Գեոթիմի աջակցությամբ 8 երեխաներ մեկնել են Վիքիճամբար
Գեոթիմի աջակցությամբ 8 երեխաներ մեկնել են Վիքիճամբար 23-06-2015 «Գեոթիմ» ընկերությունը շարունակում է սոցիալական ծրագրեր իրականացնել Ամուլսարի հանքավայրի ազդակիր համայնքների բնակիչների համար: Այս տարի ընկերության ֆինանսավորմամբ ազդակիր համայնքների 8 երեխաներ մասնակցում են Աղվերանում մեկնարկած Վիքիճամբարի՝ սովորելով Վիքիպեդիայում եւ Վիքիբառարանում հոդվածներ խմբագրել:
Ջերմուկում մեկնարկել է Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի մրցաշարը
Ջերմուկում մեկնարկել է Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի մրցաշարը 16-06-2015 Հունիսի 15-ին Ջերմուկում մեկնարկեց Կարեն Ասրյանիհիշատակին նվիրված շախմատի մրցաշարը: Գեոթիմը 2011թվականից համագործակցում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ՝ աջակցելով այս մրցաշարի անցկացմանը:
Հանքարդյունաբերություն. միֆեր և իրականություն
Հանքարդյունաբերություն. միֆեր և իրականություն 26-05-2015 Բնապահպանական կառավարման ոլորտում 14 տարվա մասնագիտական փորձի բերումով կարող եմ ասել, որ ամբողջովին տիրապետում եմ Հայաստանի բնապահպանական խնդիրներին: Որպես ՀՀ քաղաքացի կիսում եմ ակտիվ քաղաքացիների մտահոգությունները՝ ներառյալ, բայց ոչ միայն, հանքարդյունաբերության վերաբերյալ: Միևնույն ժամանակ նաև վստահ եմ, որ հանքարդյունաբերությունը կարող է այլ կառավարում ունենալ:
Ի պատասխան Գեոթիմին ուղղված հարցերի
Ի պատասխան Գեոթիմին ուղղված հարցերի 01-04-2015 Գեոթիմ ՓԲԸ-ն անցած 8 տարիների ընթացքում Ամուլսարի շրջակա համայնքներում անցկացրել է 11 հանրային լսում և ավելի քան 170 հանդիպում համայնքների հետ: Հաշվի առնելով, որ Ամուլսարի հանքը դեռևս չի շահագործվում, սա թերևս աննախադեպ քանակի համայնքային հանդիպումներ են: Այս 8 տարիների ընթացքում ազդակիր համայնքների ներկայացուցիչներին ներկայացվել են ծրագրի բոլոր մանրամասները, քննարկվել են բոլոր խնդիրները, պատասխաններ են հնչել ցանկացած բարձրացված հարցին: Համայնքների հետ մենք ունենք փոխադարձ վստահության մթնոլորտ և մշտական ակտիվ կապ: