հետ

Լիդիան Արմենիան Ամուլսարի ազդակիր համայնքներում աջակցում է փոքր և միջին բիզնեսի զարգացմանը

Լիդիան Արմենիա ընկերությունն Ամուլսարի ծրագրի առաջին իսկ օրվանից ազդակիր համայնքներին դիտարկել է որպես ծրագրի գործընկերներ եւ փորձել է նպաստել համայնքներում փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը:

Դեռեւս 2011թ.-ին Լիդիան Արմենիա ընկերությունն ազդակիր համայնքներում հայտարարեց կարի արտադրամասի մրցույթ, որը պետք է սպասարկեր Ամուլսարում իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքների կարիքները՝ հանքաքարի նմուշների համար պարկեր, արտահագուստ եւ այլն: Մրցույթին մասնակցած 2 հայտատուներից հաղթեց Գնդեվազի բնակիչ Վահան Մկրտչյանը, ում կարի արտադրամասը գործունեությունը սկսեց՝ Ամուլսարի ծրագրին մատակարարելով անհրաժեշտ ապրանքներ:  Անցած 5 տարիների ընթացքում Լիդիան Արմենիայից ստացած պատվերների շնորհիվ արտադրամասը զարգացում է ապրել, տեխնիկապես վերազինվել, եւ այժմ բացի Ամուլսարի ծրագրից, արտադրամասի պատվիրատուների շարքում են նաեւ Ջերմուկի մի շարք հանգստյան տներ, առողջարաններ:

Կարդալ ավելին` http://galatv.am/hy/ecomonic/169614/

/index.php?m=newsOne&lang=arm&nid=102