հետ

Սոցիալական ծրագրից դեպի Հայաստանի ազգային հավաքական

Կիմա Անտոնյանը Գորայքից 2012-2013թթ. մասնակցեց «Լիդիան Արմենիայի» և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի» կողմից իրականացվող «Խաղաղության և սպորտի դպրոցներ» ծրագրին: Այս ծրագիրը նպատակ ուներ զարգացնել պատանեկան ֆուտբոլը գյուղական համայնքներում, ակտիվացնել միջհամայնքային կապը, վերապատրաստել տեղական մարզիչների: Ծրագրին իր ակտիվ մասնակցության շնորհիվ Կիման 2014թ. հրավիրվեց Երևան միանալու աղջիկների ֆուտբոլի պատանեկան ազգային հավաքականին, որտեղ շարունակեց իր ելույթները: Հիմա նա հավաքականի առաջատար խաղացողներից է: Կիման հավաքականի կազմում ներկայացրել է Հայաստանը Բելառուսում, Պորտուգալիայում, Լեհաստանում, Վրաստանում և այլ երկրներում:

«Հիշում եմ այն օրը, երբ միացա ծրագրին: Երբեք չէի մտածի, որ այն այսպիսի ազդեցություն կունենա իմ կյանքի վրա՝ բազմաթիվ ճանապարհորդություններ, նոր մարդկանց հետ հանդիպումներ, դժվարությունների հաղթահարում, արտասահմանում Հայաստանի ներկայացում: Իմ կյանքը լի է մարզումներով, ֆուտբոլային հանդիպումներով և դպրոցով: Սա մի երազանք էր, որն իրականացավ ի շնորհիվ այս ծրագրի: Ֆուտբոլը միայն սպորտաձև չէ, այն կյանք է: Այն ինձ սովորեցրեց հաղթել, պարտվել և ընդունել պարտությունները արժանապատվորեն»:

Այս տարի ԿիմաՆ ավարտում է դպրոցը: Իսկ որն է հաջորդ երազա՞նքը: «Ֆրանսիական համալսարան: Ցանկանում եմ դառնալ լավ իրավաբան»: 

/index.php?m=newsOne&lang=arm&nid=122