հետ

Արևային չորանոց Գնդեվազում

դեվազում Լիդիան Արմենիա ընկերության աջակցությամբ 4 տարի առաջ ստեղծված էլեկտրական չորանոցը, որը հաջողությամբ աշխատում է՝ ապահովելով մի քանի սեզոնային աշխատատեղ, ընդլայնվեց՝ ներդնելով առավել ապահով և էներգախնայող չորացման տարբերակ։ Փոքր բիզնեսի զարգացմանը աջակցեց Ամուլսարի ծրագրի ֆինանսավորող կազմակերպություններից մեկը՝ Ամերիկյան Ռեսորս Կապիտալ Ֆոնդս (RCF) ընկերությունը՝ չորանոցի արևային սեկտորի գործարկման համար տրամադրելով 18 000 դոլար՝ այդպիսով նպաստելով Ամուլսարի սոցիալական ծրագրերի շրջանակներում հիմնադրված փոքր ձեռնարկության հետագա զարգացմանն ու կայացմանը։ Կոոպերատիվի մենեջեր Սարգիս Մանուկյանի խոսքերով,  ներկայումս չորանոցն ունի գործարկվող երկու տեխնոլոգիական տարբերակ՝ էլեկտրական և արևային, ընդ որում միայն արևային սեկտորում՝ 1,5 տոննա թարմ  միրգ, բանջարեղեն, կանաչեղեն և խոտաբույսեր չորացնելու հնարավորությամբ։ Նա նշեց, որ, իրենց չրեղենը պատրաստվում է առանց քիմիկատների, արտադրանքը մեծ պահանջարկ է վայելում շուկայում, սկսել են արդեն իրականացնել մեծածախ առևտուր և արտահանում։

Լիդիան Արմենիա ընկերության կայուն զարգացման մենեջեր Նառա Ղազարյանի խոսքերով․ «Այս նորամուծությունը փոքր բիզնեսին արտադրանքի առավել մեծ տեսականի ապահովելու հնարավորություն է  տալիս՝ առաջիկայում խոստանալով բիզնես շրջանառության աճ, նոր աշխատատեղեր և էկոլոգիապես մաքուր չորացված մթերքի արտադրություն, որը շուկայում վայելում է բավականին մեծ պահանջարկ։ Սա հենց կարևոր օրինակներից մեկն է, երբ խոշոր ներդրողը նեդրում կատարելով հանքարդյունաբերական ծրագրում, զուգահեռաբար օգնում է նաև այլ ճյուղերի, մասնավորապես գյուղատնտեսության զարգացմանը»։

Լուսանկարներ



/index.php?m=newsOne&lang=arm&nid=141