հետ

Միջազգային աուդիտ՝ ցիանիդի անվտանգ կառավարման համար

Հոկտեմբերի 15-19-ը Ամուլսարի ծրագիրը պաշտոնապես ավարտեց Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության նախաարտադրական պայմանական սերտիֆիկացման ֆիզիկական (անմիջական) աուդիտի փուլը:

Անկախ աուդիտը Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության պահանջ է, որը գնահատում է Ընկերության համապատասխանությունը Նախաձեռնության սկզբունքներին և չափանիշներին: Ցիանիդի կառավարման օրենսգիրքը կամավոր նախաձեռնություն է  հանքարդյունաբերական ընկերությունների համար: Այն ուղղված է ցիանիդի անվտանգ կառավարմանը: Նախաձեռնությանը միացող ընկերությունները ցիանիդի կիրառմամբ ոսկու կամ արծաթի հանքարդյունաբերական իրենց ծրագրերը պետք է ենթարկեն երրորդ կողմի անկախ աուդիտի՝ Նախաձեռնության պահանջների կատարման կարգավիճակը պարզելու համար:

Աուդիտն իրականացվել է երրորդ կողմի՝ անկախ մասնագետի կողմից, որը հանդիսանում է Գլխավոր աուդիտոր և համապատասխանում է փորձառության, փորձաքննության և շահերի բախման վերաբերյալ Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտի պայմաններին: Աուդիտորը Ինստիտուտի կայքում ցուցակված է և՛ որպես գլխավոր աուդիտոր, և՛ որպես տեխնիկական մասնագետ: Նա հարցազրույցներ է անցկացրել ինչպես Լիդիան Արմենիայի վերջերս ձևավորված Ցիանիդի կառավարման կոմիտեի, այնպես էլ անձնակազմի այլ անդամների հետ: Ֆիզիկական աուդիտը ներառել է նաև Ամուլսարում ընթացիկ աշխատանքների գործնական աուդիտ, ինչպես նաև Ծրագրի հիմնական փաստաթղթերի ստուգում:

Ամուլսարի ծրագրի նախաարտադրական պայմանական սերտիֆիկացման վերաբերյալ Անկախ աուդիտորի եզրակացությունները կներկայացվեն Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտի հաստատմանը: Ընդունվելու դեպքում արդյունքները կհրապարակվեն Ինստիտուտի կողմից: Դրական արդյունքի դեպքում Լիդիան Արմենիան կդառնա Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքում 2016թ. դեկտեմբերին կատարված փոփոխություններից հետո նախաարտադրական սերտիֆիկացում անցած առաջին ընկերությունն աշխարհում:

Նախաարտադրական սերտիֆիկացումը կամավոր նախաձեռնություն է, որը Լիդիանը ստանձնել է կամավոր՝ դեռևս նախաարտադրական փուլում պայմանական սերտիֆիկացում ստանալու և ընդգծում է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնությանը համապատասխանելու պատրաստակամությունը:

/index.php?m=newsOne&lang=arm&nid=146