հետ

Ամուլսարի ծրագիրը այս փուլում

Ամուլսարի վերաբերյալ ս.թ. ապրիլի 18-ին Բնապահպանության նախարարությունում կայացած հանրային քննարկումներից հետո, շահագրգիռ կողմերը նախարարությանը գրավոր ներկայացրել են իրենց մտահոգությունները: Դրանք այնուհետ հանձնվել են Գեոթիմ ընկերությանը, որը մանրամասն պատասխանել է բոլոր հարցադրումներին: Մասնագիտական բարձր մակարդակով անդրադարձ է եղել Ջերմուկի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ շահարկումներին, Սևանի ավազանի պետական հատուկ հանձնաժողովի հարցադրմանը` Սևանի վրա հնարավոր ազդեցության և նախագծի հետ կապված բոլոր այլ մտահոգությունների վերաբերյալ:

Այս ծավալուն աշխատանքին մասնակցել են ինչպես Գեոթիմի, այնպես էլ միջազգային հեղինակավոր Wardell Armstrong International և Golder Associates անկախ խորհրդատվական ընկերությունների բարձրակարգ մասնագետները:

Մանրակրկիտ հետազոտությունների հիման վրա տրված այս պարզաբանումները հանձնվել են շահագրգիռ կողմերին, ինչպես նաև հնչել են Բնապահպանության նախարարությունում ս.թ. հուլիսի 30-ին կայացած հանրային քննարկման ընթացքում, որից հետո Բնապահպանության նախարարությունը դրական գնահատական է տվել և հաստատել շահագործման այս փուլի համար ներկայացված “Բնապահպանության և շրջակա միջազվայրի վրա ազդեցության գնահատականին” (ՇՄԱԳ):

Բնապահպանության նախարարության կողմից ներկայացված պահանջների համաձայն, ընկերությունը պարտավորվել է կատարել օրենքով նախատեսված փորձաքննություններ և շրջակա միջավայրի մոնիտորինգի մի շարք միջոցառումներ:

Նախարարության կողմից կառաջարկվի միջազգային անկախ փորձագիտական ընկերություն` Գեոթիմի միջազգային Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականի (ԲՍԱԳ) անկախ փորձաքննության համար: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի Սևանի, Ջերմուկի և կարմիր գրքում գրանցված կենդանական և բուսական տեսակների հետ կապված հարցերին:

Ընկերությունը միաժամանակ կշարունակի ներդրումները հանքի զարգացման և երկրաբանահետախուզական աշխատանքների ավարտի նպատակով: Նախատեսվում է իրականացնել մոտավորապես 250 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:Հանքի շահագործման փուլում նախատեսվում է իրականացել ևս մոտավորապես 200 մլն դոլարի ներդրում:

Արդյունահանման առավելագույն հզորության ընթացքում նախատեսվում է ՀՀ պետական բյուջե տարեկան վճարել մոտավորապես 86 մլն դոլար:

Միևնույն ժամանակ Ընկերությունը կշարունակի ներդրումներ հարակից համայնքներում` ենթակառույցների, տնտեսական զարգացման, գյուղատնտեսության, առողջապահության, երեխաների զարգացման և համայնքների կարողությունների հզորացման բնագավառներում` ի նպաստ համայնքների համակողմանի զարգացման:

“ՇՄԱԳ-ի դրական գնահատականը երեք հանրային լսումների և մեկ քննարկման, ինչպես նաև Հայաստանի կառավարության, տեղի համայնքների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ինտենսիվ և հիմնավոր շփումների արդյունք է,- ասում է Լիդիան ինթերնեյշնլ ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քոֆլինը:

“Այս գործընթացը հնարավորություն է ընձեռել շահագրգիռ կողմերին ծանոթանալ նախագծին, բարձրաձայնել իրենց մտահոգությունները, հարցադրումներ ներկայացնել և բոլոր մտահոգությունների վերաբերյալ պատասխանները լսել: Մենք պատրաստակամ ենք շարունակելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ շփումները և կառուցելու օրինակելի հանք, որով կարող է հպարտանալ Հայաստանը, տեղական համայնքները և Լիդիան ընկերությունը”:

Որպես բաց շուկայում (Տորոնտոյի ֆոնդային բորսայում) գրանցված միջազգային չափանիշներով գործող ընկերություն,Լիդիանը ամենաբարձր բնապահպանական և սոցիալական պատասխանատվության պարտավորություն է ստանձնել նաև իր ներդրողների առաջ: Այս ընթացքում ավարտին են մոտենում Ամուլսարի ծրագրի միջազգային ֆինանասավորման համար անհրաժեշտ բարձր չափանիշներով իրականացվող միջազգային Բնապահպանական և շրջակա միջավայրի գնահատականի աշխատանքները:

Հետազոտությունը իրականացնում է Բրիտանիայում արդեն 175 տարի գործող Wardell Armstrong International անկախ խորհրդատվական ընկերությունը: Աշխատանքներում ներգրավվել են այլ հեղինակավոր միջազգային և տեղական կազմակերպություններ` Golder Associates, SBK, EJ Acoustics, Radman Associates, ERM, Հայաստանի Ատոմակայանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը և այլն:

Այն միջոցները և ջանքերը, որ Լիդիան ընկերությունը տրամադրում է Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականի նման լայնածավալ աշխատանքներին, Լիդիան ինթերնեյշնլի բնապահպանական և սոցիալական ամենաբարձր պատասխանատվության վկայությունն են:

Ավարտին հասնելուն պես միջազգային ԲՍԱԳ-ը կհրապարակվի և այս ծավալուն փաստաթղթի շուրջ կանցկացվեն բաց քննարկումներ և լսումներ:

/index.php?m=newsOne&lang=arm&nid=6