հետ

Գեոթիմի աջակցությամբ 8 երեխաներ մեկնել են Վիքիճամբար

«Գեոթիմ» ընկերությունը շարունակում է սոցիալական ծրագրեր իրականացնել Ամուլսարի հանքավայրի ազդակիր համայնքների բնակիչների համար: Այս տարի ընկերության ֆինանսավորմամբ ազդակիր համայնքների 8 երեխաներ մասնակցում են Աղվերանում մեկնարկած Վիքիճամբարի՝ սովորելով Վիքիպեդիայում եւ Վիքիբառարանում հոդվածներ խմբագրել:   

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական-հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանի փոխանցմամբ, արդեն երկրորդ տարին է՝  կազմակերպությունն իրականացնում է Վիքիճամբարներ, որտեղ 14-20 տարեկան պատանիները խմբագրում են Վիքիպեդիա կամ Վիքիբառարան:

«Անցած տարի ունեցել ենք 2 ամառային ճամբար, որոնք Լոնդոնում ճանաչվեցին «Վիքի ամենացնցող նախագիծ», ինչի շնորհիվ այս տարի ճամբարի մասնակիցների թիվը կրկնապատկվել է նախորդ տարվա համեմատ՝ դառնալով 200», - ասում է Սուսաննա Մկրտչյանը: Ճամբարի մասնակցության կարեւոր պայմանը տարվա ընթացքում Վիքիպեդիայում եւ Վիքիբառարանում կատարած խմբագրումների առավելագույն թիվն ու որակն է:

 

Սուսաննա Մկրտչյանը նշում է, որ ամեն ճամբարի ավարտին շուրջ 5 000 հոդված է ավելանում:  Տեսնելով Վիքիճամբարի գրանցած հաջողությունը՝ Գյուլբենկյան հիմնադրամն այս տարի ցանկություն է հայտնել Լիբանանում անցկացնել  արեւմտահայերենով Վիքիպեդիայի խմբագրման ճամբար:


«Վիքիմեդիա Հայաստան»-ը Վիքիմեդիա հիմնադրամի կողմից այս տարի 200 երեխայի Վիքիճամբար կազմակերպելու ֆինանսավորում է ստացել, սակայն կան երեխաներ, որոնց մասնակցության համար վճարում են այլ կազմակերպություններ:

Նման կարգավիճակով ճամբարի առաջին փուլին այս տարի մասնակցում է 8 երեխա՝ Ամուլսարի ոսկու հանքի ազդակի համայնքներից: Երեխաների մասնակցության ֆինանսավորումը կատարվել է «Գեոթիմ» ընկերության կողմից:

«Գեոթիմ» -ի շնորհիվ 8՝ ոչ խմբագրող երեխաներ արդեն երկու օր է Աղվերանի Վիքիճամբարում են: Սուսաննա Մկրտչյանը կարեւորում է ընկերության հետ համագործակցությունն ու նկատում.

«Հատկապես Ջերմուկի տարածաշրջանից մենք երեխաներ չունեինք: «Գեթոիմ»-ի հետ համագործակցության եւ այս երեխաներին նախագծում ընդգրկելու շնորհիվ Վիքիպեդիայի խմբագրումը կտարածվի նաեւ այնտեղ»,-ասում է նա եւ հավելում,-«Հնարավոր է այս երեխաները հաջորդ տարի որպես լավագույն խմբագրողներ մասնակցեն ճամբարին, իսկ «Գեոթիմ»-ն իր միջոցներով այլ երեխաների մասնակցությունն ապահովի»:

 

Ընկերության սոցիալական ծրագրերի մենեջեր Նառա Ղազարյանը նշում է, որ «Գեոթիմ»-ը բավական մեծ  ներդրումներ է կատարել Ամուլսարի ոսկու հանքի հարակից համայնքներում: 


« Ընկերությունը կարեւորում է զարգացած ու կայացած համայնքի հետ համագործակցությունը, ինչի համար էլ իր ներդրումները կատարվում են մի քանի ուղղությամբ՝ մեծ կարեւորություն տալով կրթությանը: Առաջին անգամ ենք համագործակցում «Վիքիմեդիա Հայաստան»-ի հետ: Վիքիճամբարի համար մասնակիցների ընտրությունը կատարվել է  համայնքների դպրոցների մանկավարժական կազմի հետ՝ ընտրելով համապատասխան թեկնածուներ: «Գեոթիմ»-ը  մոտ մեկ միլիոն դրամ է հատկացրել 8 երեխաների՝ 14-օրյա ճամբարի մասնակցության համար»,-ասել է Նառա Ղազարյանը:

14-ամյա Դիանա Ստեփանյանը Վայոց Ձորի մարզի Կեչուտ գյուղից է: Մինչ «Գեոթիմ»-ի հովանավորությամբ ճամբարին մասնակցելը, Վիքիպեդիա խմբագրել չի իմացել, սակայն մեկ օրվա ընթացքում արդեն 7 հոդված է խմբագրել: Ասում է, որ աշխատանքն ուսուցողական է եւ հույս է հայտնում, որ ճամբարից հետո էլ փորձելու է սեփական ուժերով հոդվածներ խմբագրել՝ հաջորդ տարի եւս ճամբարին մասնակցելու եւ նոր գիտելիքներ ձեռք բերելու համար:

Դիանա Ստեփանյանը

 

«Վիքիմեդիա Հայաստան»-ի հիմնադիր անդամներից Մհեր Բեքարյանը Մեդիամաքսի հետ զրույցում նշել է, որ ճամբարի մասնակիցները բաժանված են երկու թիմի. մի մասը խմբագրում է Վիքիբառարանում, մյուս մասը՝ Վիքիպետդիայում: Ճամբարի մասնակիցները երեկ արդեն Վիքիբառարանում 1700 բառ հոդված են ստեղծել:


«Իհարկե, կային թերություններ, որոնց ամսին այսօր կխոսենք ու կքննարկեն՝ հետագայում խուսափելու համար: Մեր նպատակն է, որ երեխաները քանակից շատ կարեւորեն հոդվածների որակը», - ասել է Մհեր Բեքարյանը:

Դիանա Վարդազարյանը Ամուլսարի հարակից Գորայք համայնքից է, եւս 14 տարեկան է: Վիքիճամբարում առաջին անգամ է հոդված խմբագրել սովորել: Արդեն 9 հոդված է խմբագրել: Ճամբար գալու մասին Դիանային դպրոցից են հատնել, ասում է՝ սկզբում մտավախություն ուներ, որ չի ստացվի, բայց հիմա վստահ է՝ ճամբարից դուրս էլ հոդվածներ է խմբագրելու:

Դիանա Վարդազարյանը


Դիանան ասում է, որ իրեն անհրաժեշտ տեղեկությունները հաճախ Վիքիպեդիայից է ստանում, ու ճամբարի երկու օրերի ընթացքում ավելի շատ է սկսել կարեւորել հոդվածների ճիշտ ու գրագետ լինելը: 

Չնայած Ամուլսարի ծրագիրը դեռեւս չի սկսել արդյունահանումը, սակայն 2007 -ից սկսած ընկերությունը սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր է իրականացնում, որոնց համար մինչ օրս հատկացրել է ավելի քան  $ 2 մլն:

Մասնավորապես՝ ենթակառուցվածքային ծրագրերի համար հատկացվել է $ 730 հազար, գյուղատնտեսության եւ անասնապահության զարգացման ծրագրերի համար՝ $ 260 հազար, տուրիզմի զարգացման ծրագրերին՝ $ 44 հազար, առողջապահական ծրագրերին՝ $ 122 հազար: Ընկերությունն առանձնահատուկ կարեւորություն է տալիս կրթական ծրագրերին, որի համար մինչ օրս հատկացրել է $ 630 հազար, որից $ 450 հազարի չափով նվիրատվություն է կատարել «Լույս» հիմնադրամին:

Կարդալ ավելին: http://www.mediamax.am/am/news/society/14607/#sthash.CdOJ9zgx.dpuf

/index.php?m=newsOne&lang=arm&nid=71