հետ

Գեոթիմը ռադիոսարքեր է նվիրել Մատենադարանին

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան

 հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ

«Գեոթիմ» ՓԲԸ

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մատենադարանի Թանգարանային համալիրում այսուհետև խմբակային շրջայցերը կիրականացվեն բարձրակարգ ռադիոգիդերով: Ընդհանուր թվով 7 հաղորդիչներն ու 120 ընդունիչները թույլ կտան զբոսավարներին իրականացնել մեծաքանակ խմբերի միաժամանակյա շրջայցեր` այցելուի համար առավել հարմարավետ պայմաններում:

Այս կապակցությամբ 2015 թ. հոկտեմբերի 1-ին Մատենադարանի Թանգարանային համալիրում տեղի ունեցավ նոր սարքավորումների հանձնման ու գործադրման արարողությունը։

Ռադիոգիդերըը լայնորեն գործադրվում են աշխարհի բոլոր առաջնակարգ թանգարաններում, և այժ հասանելի կլինեն նաև Մատենադարանի այցելուներին: Դրանք գալիս են ամբողջացնելու վերջին շրջանում Մատենադարանի Թանգարանային համալիրի տեխնիկական վերազինման ու արդիականացման ընթացքը։

Սարքավորումները ձեռք են բերվել «Գեոթիմ» ՓԲԸ-ի աջակցությամբ, ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում: 

Մատենադարանի տնօրեն  Հրաչյա Թամրազյանն ասել է. «Հին կառույցն այսօր ամբողջապես գործում է որպես թանգարանային համալիր` հիմնական ու ժամանակավոր ցուցադրություններով։ Օրեցօր արդիականացվում է ցուցադրական համակարգն ու համալրվում  նորագույն տեխնոլոգիաներով։ Եվ այս ամենի արդյունքն է նաև այցելուների թվի շեշտակի աճը։ Ուստի, չափազանց կարևոր են մեզ համար մեր գործընկերոջ` «Գեոթիմ» ՓԲԸ-ի աջակցությամբ ձեռք բերված ռադիոգիդերը, որ նպաստելու են թանգարանային ընդունելության որակի բարձրացմանը։ Նման համալրումները լինելու են շարունակական»:

«Գեոթիմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը նշում է. «Մեր սոցիալական ծրագրերը կոչված են աջակցելու այն ոլորտներին, որոնք կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն բազմապատկել Ամուլսարի ծրագրի դրական սոցիալ-տնտեսական ազդեցությունը: Կրթությունը և զբոսաշրջության զարգացումը մեր առաջնահերթություններից են:  Վերջին տարիների ընթացքում ավելի քան 650.000 ԱՄՆ դոլար ենք ներդրել Ամուլսարի համայնքներում կրթական և զբոսաշրջության զարգացման ծրագրերում: Ծրագրերի մեծ մասը կենտրոնացած է համայնքների շուրջ, սակայն զարգացման ծրագրերին մենք նայում ենք գլոբալ տեսանկյունից: Օրինակ՝ ընկերությունը ներդրումներ է կատարել «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերում` այն ակնկալիքով, որ լավագույն երիտասարդ մասնագետներից մի քանիսը կաշխատեն Ամուլսարի ծրագրում: Եվ, իհարկե, ներդրումներ են կատարվել նաև Ջերմուկում, որ Հայաստանում զբոսաշրջության ընդհանուր զարգացման ծրագրի մի մասն է:

Մատենադարանը, խոշորագույն գիտական ու մշակութային կենտրոն լինելուց բացի, նաև Հայաստանի կարևորագույն զբոսաշրջային վայրերից է և ամենից շատ օտարազգի այցելու ունեցող  թանգարանը մեր երկրում:  Նա նաև կարևոր կրթական հաստատություն է: Ուրախ ենք նպաստելու Մատենադարանի տեխնիկական վերազինմանը` դրանով աջակցելով Հայաստանում զբոսաշրջության և կրթության զարգացմանը:

Առաջիկայում ծրագրում ենք Ամուլսարի հարակից համայնքների երեխաների համար կազմակերպել այց այս կարևոր ուսումնական հաստատություն»։

 

/index.php?m=newsOne&lang=arm&nid=78