հետ

Հայտարարություն

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/ և ՀՀ կառավարության` 2015թ.-ի նոյեմբերի 19-ի Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 35-րդ և 36-րդ կետերով սահմանված կարգով 2016թ.-ի փետրվարի 1-ին, ժամը 11:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի գրադարանի շենքի դահլիճում տեղի կունենան հանրային քննարկումներ «Գեոթիմ» ՓԲԸ կողմից ներկայացված Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման համալիրի նախագծում փոփոխությունների` շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և նախնական փորձաքննության արդյունքում որոշման նախագծի վերաբերյալ: 

Միաժամանակ հայտնվում է, որ հայտի ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է նախնական գնահատմանն ընթացք տալ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետի շրջանակներում: 

Նախատեսվող փոփոխությունները շրջակա միջավայրի վրա կունենան որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել սույն ծանուցումից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում: 

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության (www.mnp.am) և Գորայք համայնքի (www.gorayq.am) պաշտոնական կայքերում, ինչպես նաև ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում աշխատանքային օրերի ընթացքում, ժամը 09:00-ից 18:00: Հեռ. 22-15-68, էլ-փոստ` [email protected]

Գորայքի համայնքապետարան

/index.php?m=newsOne&lang=arm&nid=81