հետ

Հայտարարություն

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի/21.06.2014թ. ՀՕ-110-Ն/ և ՀՀ կառավարության 2015թ նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշման հավելվածի 5-րդ գլխի 39-րդ և 40-րդ կետերով սահմանված կարգով 2016թ մարտի 3-ին, ժամը 11.00-ին  ՀՀ Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքի դպրոցի դահլիճում տեղի կունենա հանրային քննարկումներ «Գեոթիմ» ՓԲԸ կողմից ներկայացված Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման համալիրի նախագծում փոփոխությունների` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ:

Նախատեսվող փոփոխությունները շրջակա միջավայրի վրա կունենան որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել սույն  ծանուցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Գեոթիմ» ՓԲԸ (www.geoteam.am) պաշտոնական կայքում:

Տպագիր օրինակները՝ «Գեոթիմ» ՓԲԸ գրասենյակում՝ ք. Երևան, Հանրապետության 37, 4-րդ հարկ և Գնդեվազ համայնքի «Ամուլսար ինֆորմացիոն կենտրոնում» աշխատանքային օրերի ընթացքում, ժամը 09.00-ից 18.00: Հեռ. 546037, էլ. փոստ` [email protected]:
 

Գորայքի համայնքապետարան

/index.php?m=newsOne&lang=arm&nid=83